Լևոն Արոնյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին


Լևոն Արոնյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին
Օգոստոս 9 15:50 2022

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter-ի իր էջում շնորհավորել է Հայաստանի հավաքականին.

 
 
 

«Ուզբեկստանի, Հնդկաստանի երիտասարդ թիմերն անհավանական ելույթներ ունեցան, բայց Հայաստանն ինձ համար առանձնահատուկ է։

Արծաթ նվաճել և ոսկուն այդքան մոտ լինելն ուղղակի անհավատալի է, և ես շատ հպարտ եմ դրա համար։ Հուսով եմ, որ նման սենսացիոն ելույթը կարժանանա համարժեք ճանաչման»,- գրել է Արոնյանը։