Վահագն Վերմիշյանին դատարանի դահլիճից տեղափոխել են հիվանդանոց


Վահագն Վերմիշյանին դատարանի դահլիճից տեղափոխել են հիվանդանոց
Հուլիս 25 19:30 2022

«Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը Վ.Վերմիշյանին տեղափոխել է Էրեբունի ԲԿ»,- ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Հիշեցնենք՝ այսօր դատարանի նիստերի դահլիճում ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, նիստն ընդմիջվել էր։

Խնդիրը, ինչպես հայտնել էր փաստաբան Կոչուբաևը, կապված է գլխուղեղի արյան շրջնառության հետ, հիվանդությունը Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ:

«Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք, և Վահագն Վերմիշյանը հեռացվեց դահլիճից՝ 10 ժամով:

Հ.Գ. Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան: Առողջություն Վահագն Վերմիշյանին....»,- ավելի վաղ գրել էր փաստաբանը։