Հանդիպել եմ ուսանողների հետ․ քննարկել ենք կրթության ոլորտի հարցեր․Աշոտյան


Հանդիպել եմ ուսանողների հետ․ քննարկել ենք կրթության ոլորտի հարցեր․Աշոտյան
Հուլիս 23 18:40 2022

Հանրապետականի ուսանողական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր հանդիպել եմ մի խումբ ուսանողների հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Քննարկել ենք կրթության ոլորտին վերաբերող բազմաթիվ խնդիրներ։

 

Շնորհակալ եմ ձեր մասնակցության, սուր հարցերի, անկեղծության եւ հայրենասիրության համար»,-գրել է նա։