44-օրյա պատերազմում անմահացած Տիգրան Շահբարյանի նորածին քույրիկը գնաց տուն՝ ոսկյա խաչով, որ Աստծո օրհնությամբ մեծանա (տեսանյութ)


44-օրյա պատերազմում անմահացած Տիգրան Շահբարյանի նորածին քույրիկը գնաց տուն՝ ոսկյա խաչով, որ Աստծո օրհնությամբ մեծանա (տեսանյութ)
Հուլիս 22 19:45 2022

Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Տիգրան Շահբարյանի քույրը՝ Լյուսին։ Նահատակված զինվորի մայրը՝ Արմինեն, պատմել է, որ դեռեւս 2020 թվականի հոկտեմբերի 11-ին է խոստացել Աստծուն, որ փոքրիկ է ունենալու։

«Այդ օրը չգիտեի, որ ինքը զոհվել է, բայց կապ չկար։ Հենց այդ օրն եմ խնդրել Աստծուն, որ Տիգրանս տուն գա՝ խոստանալով, որ երեխա եմ ունենալու։ Տիգրանս չեկավ, բայց Աստծո մոտ խոստումս պահեցի», - ասում է մայրը։

 

Նա խոստովանում է, որ իր կորստի հետ կապված իր կյանքում ոչինչ չի փոխվել, բայց լույս է եկել իր կյանք ու պետք է ապահովի նրա անհոգ կյանքը։ Իսկ հայրը խորհուրդ է տալիս իր բախտակից ծնողներին՝ հետեւեն իր օրինակին՝ բալիկ ունենան։ «Փոխում է, հավատացեք»,- նշում է նորածնի հայրը։

Փոքրիկին ծննդատանը տեսակցելու են գնացել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուսխորհրդի նախագահը եւ փոխանցել Գագիկ Ծառուկյանի նվերը՝ ոսկյա խաչ, որ Աստծո օրհնությամբ մեծանա։

Հերոսների ընտանիքները մշտապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում են:

Աղբյուր` Փաստինֆո