Ազատագրում շարժման առաջնորդ, հայտի բլոգեր, քաղաբանտարկյալ Միքայել Բադալյանի խափանման միջոցը փոփոխելու (ազատելու) միջնորդությունը պաշտպանները ժամը 18:00-ին ներկայացրել են դատարան: Այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Ուզում եմ հավատալ, որ դատարանը վեր կկանգնի քաղաքական իշխանության պատվերը կատարողի կարգավիճակից և շատ սեղմ ժամկետներում կնշանակի դատական նիստ և անմիջապես ազատ կարձագի քաղբանտարկյալին»,- ասել է նա ու ավելացրել. «Միկային առողջություն և ազատություն եմ մաղթում: Իսկ ամուր կամքն ու մեծ վճռականությունը նա հաստատ ունի»:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ այսօր կտրուկ վատացել է քաղբանտարկյալ Մ. Բադալյանի առողջական վիճակը ու նրան քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են նախ Վաղարշապատի, ապա Երեւանի Հանրապետական հիվանդանոց՝ ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ ախտորոշմամբ։ Ա.Բաբայանի տեղեկացմամբ՝ հետազոտության արդյունքում արձանագրվել է, որ նրա առողջական վիճակը վտանգավոր է եւ ունի մշտական խնամքի կարիք։