«Չեմ բացառում, որ Արագածավանում տեղի ունեցած սադրանքներն այդտեղ ապրող ադրբեջանցիների կողմից հրահրված լինեն»․ Հոխիկյան


«Չեմ բացառում, որ Արագածավանում տեղի ունեցած սադրանքներն այդտեղ ապրող ադրբեջանցիների կողմից հրահրված լինեն»․ Հոխիկյան
Հուլիս 22 16:20 2022

«Այն հատվածում, որի մասին խոսքը գնում է՝ Արագածավանի, Բագարանի, Երվանդաշատի մասին, այդ հատվածում ոչ այնքան քրդեր կամ Թուրքիայի թուրքեր են ապրում, որքան՝ ադրբեջանցիներ։ Սրանք հիմնականում Նախիջևանից, Արցախից փախած այն ադրբեջանցիներն են, որոնք հաստատվել են Թուրքիայում, իսկ թուրքական իշխանություններն այդ մարդկանց միտումնավոր բերել են՝ ՀՀ-ի հետ այդ 311 կմ հատվածում են տեղակայել»,- «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, ասել է լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով Արագածավանում զինված թուրքերի կողմից հովիվներին իրենց անասուններով գերի վերցնելու լուրին։

«Իմ տեղեկութուններով ավելի քան 35 000 ադրբեջանցի հիմա ՀՀ-Թուրքիա սահմանին է ապրում և հատկապես Իգդիր-Կարս հատվածում։ Չեմ բացառաում, որ այս սադրանքները այդտեղ ապրող ադրբեջանցիների կողմից հրահրված լինեն»,- ասել է Հոխիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 
«Չեմ բացառաում, որ Արագածավանում տեղի ունեցած սադրանքները այդտեղ ապրող ադրբեջանցիների կողմից հրահրված լինեն»․ Հոխիկյան