Արագածավանում թուրքերը հովիվների և անասունների էին գերեվարել. ոստիկանությունը նրանց է փնտրում


Արագածավանում թուրքերը հովիվների և անասունների էին գերեվարել. ոստիկանությունը նրանց է փնտրում
Հուլիս 21 22:05 2022

168.am-ի ընթերցողները քիչ առաջ տեղեկացրեցին, որ Թալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին:Զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` ժողովրդին կոչ անելով տներից դուրս չգալ

Ֆեյսբուքում շատերն են այս պահին ահազանգ հնչեցնում. մենք կփորձենք պարզաբանումներ ստանալ ոստիկանությունից: