Հայաստանի քաղաքացիները դժգոհ են օրեցօր սաստկացող թանկացումներից, նշում են, որ դրանք բացասաբար են անդրադառնում իրենց առօրյայի և ընտանեկան բյուջեի վրա: Այս մասին են վկայում Երեւանի կենտրոնում «Փաստինֆո»-ի կատարած հարցման արդյունքները:
Մեզ հետ զրույցում քաղաքացիները նշում էին, որ թանկացումները հետեւանք են՝ իշխանությունների վարած սխալ քաղաքականության։
«Թոշակով ապրող մարդ եմ, գումարը չի հերիքում, կոմունալներ, սնունդ, հագուստ, ինչպե՞ս կարելի է ապրել 50,000 դրամով»,-ասաց մի պապիկ:
Իսկ թե ո՞րն է թանկացումների պատճառը՝ քաղաքացիներից մեկը նշեց.
«Պատճառն անուղեղ ղեկավարությունն է, անողնաշար ղեկավարությունը, խելք չունենալը»,-ասաց նա: Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ «նորմալ է» վերաբերում թանկացումներին ու դրանք կշարունակվեն, քանի դեռ ժողովուրդը պայքարի դուրս չի եկել։
«Թանկացումները գալիս են իշխանություններից։ Նորմալ եմ վերաբերվում, եթե ժողովուրդը չպայքարի, այսպես մնա, թանկացումներն ավելի խիստ ձևով կլինեն, ավելի վատ կլինի մեզ համար»:
Մանրամասները՝ տեսանյութում։