«Վանաձորի բժշկական կենտրոն» ջերմային այրվածքներով ընդունված փոքրիկի վիճակը կայուն բավարար է


«Վանաձորի բժշկական կենտրոն» ջերմային այրվածքներով ընդունված փոքրիկի վիճակը կայուն բավարար է
Հուլիս 20 15:50 2022

«Վանաձորի բժշկական կենտրոն» ջերմային այրվածքներով ընդունված փոքրիկի վիճակը կայուն բավարար է։ այս մասին հայտնում է «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունը։ 

Օրեր առաջ շտապ բուժօգնության մեքենայով «Վանաձորի բժշկական կենտրոն» է ընդունվել 4-ամյա երեխա՝ մարմնի 22 տոկոս ջերմային այրվածքով:

 

Անմիջապես կատարվել են հակաշոկային միջոցառումներ, իրականացվում են վերքերի ընդհանուր եւ տեղային բուժումներ:
Բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ՝ վիճակը գնահատվում է կայուն բավարարար:

Փոքրիկը շարունակում է ստանալ ստացիոնար բուժում: