Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանն այսօր՝ ասուլիսի ընթացքում խոսեց անպտղության հաղթահարման ծրագրի մասին, որի շահառուներն են նաև զոհված զինծառայողների մայրերը։ Նա նշեց, որ տարեցտարի ավելանում է ծրագրի ֆինսավորումը և հնարավոր է լինում ավելի շատ շահառուներ սպասարկել։ «2022-ի առաջին կիսամյակում ծնվել է 44 երեխա և արձանագրվել է 104 նոր հղիություն»,- նշեց Փաշայանը։ «Եթե նախորդ տարվա ընթացքում սպասարկվել է են 917 շահառու, ապա այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում՝ 577»,- ընդգծեց նա։ Անդրադառնալով զոհված զինծառայողների՝ ծրագրի շահառու հանդիսացող մայրերին, Փաշայանը նշեց, որ ծնվել է 20 երեխա, և միայն այս կիսամյակում արձանագրվել է 31 հղիություն։ |
«Զոհված հերոսների ծնողների դիմելիությունը շատանում է․ ծրագրի շրջանակում ծնվել է 20 երեխա»․ Նունե Փաշայան