Հասարակության մի հատվածի Նիկոլը կարողացավ վերածել դիակապտողների: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա արձանագրմամբ՝ մեր խնդիրն այլեւս վաղուց դադարել է Նիկոլը լինելուց, մեր պրոբլեմը դիակապտողների այս հասարակությունն է, որոնց համար չկա այլեւս որեւէ կարմիր գիծ, որոնց համար չկա այլեւս որեւէ սրբություն:
«Հասկանում եք, մայրը էնտեղ նստած, դատարանի դահլիճի մոտով անցնում է բիոզանգվածի մի ներկայացուցիչ եւ ասում է` Արմենին սպանել են նախկինները: Իրենք շատ դեպքերում դա դիտավորյալ են անում, որ մենք հունից դուրս գանք, հուսահատվենք ու դադարենք պայքարելուց: Սակայն մենք բիոզանգվածից մաքրելու ենք մեր հայրենիքը: Դագաղներիվրա իշխանության եկածը այսօր արեց ամենավատ բանը, նա քայքայեց մեր հասարակությունը»,- ասաց նա:
Նրա փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանի վերջին ժպիտից մինչեւ նրա մահանալը տեւել է 58 վայրկյան, նրան առաջին օգնություն ցույց է տվել իր բժիշկ եղբայրը, իսկ շտապօգնությունը դատարան է հասել միայն 16 րոպե անց:
«Սա սպանություն է, սա քաղաքական սպանություն եւ հաշվեհարդար է, այլ անուն չենք կարող տալ սրան»,- ընդգծեց Զոհրաբյանը: