Ամուսնուն կորցրած պատմաբանը խոստովանում է՝ նոյեմբերի 9-ի կորուստն ավելի ծանր էր (տեսանյութ)


Ամուսնուն կորցրած պատմաբանը խոստովանում է՝ նոյեմբերի 9-ի կորուստն ավելի ծանր էր (տեսանյութ)
Հուլիս 17 12:20 2022

Լուսանկարիչ, արշավական, «Կարինցի» Հարութին շատերն էին ճանաչում, զինվոր Հարութին ճանաչել սկսեցին նրա զոհվելուց հետո՝ մարտադաշտի արված լուսանկարների, մարտական ընկերների հիշողությունների միջոցով։

 

Հարութը բացառիկ դեպքերում էր որևէ տեղ գնում առանց ֆոտոխցիկի։ 44-օրյային ևս ֆոտոխցիկը չէր տարել։ Մարտադաշտ մեկնել է սեպտեմբերի 29-ին՝ Մեծ Տիգրան աշխարհազորային գնդի կազմում։ Պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Արցախի հյուսիսում, 20 օր անընդմեջ կռիվ է տվել Հարութը․ զոհվել է հոկտեմբերի 19-ին՝ գնդի ևս չորս տղաների հետ միասին՝ ավիահարվածից։

Հարութի մահվան հաջորդ օրը նրանց ամուսնության և աղջկա ծննդյան օրն էր․ կինը՝ Սուսաննան, սպասում էր Հարութի զանգին․․․ Սպասումը հավերժական դարձավ, բայց մասնագիտությամբ պատմաբան, հոգով ազգասեր Սուսաննան մինչև նոյեմբերի 9-ը չէր համարում, որ Հարութին կորցրել է։ Ինչպես ինքն է ասում՝ նոյեմբերի 9-ին միայն զգաց, որ վերջնականապես կորցրել է ամուսնուն, քանի որ հայրենիքի մի զգալի մասի կորստի հետ կորցրել էր նաև սփոփանքի միակ հնարավորությունը։

Հարութի՝ կիսատ մնացած ծրագրերի, Ստեփանյանների հայրենասիրության սեփական մոդելի և Հարութի ծրագրերի հետ կապված Սուսաննայի նպատակների մասին առավել մանրամասն՝ ռեպորտաժում։