Մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի հանդիպման մասին վերջին տեղեկատվությունը իրավասու մարմինների Մոսկվայում։
«Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են երես առ երես և շփվել մոտ 3 ժամ։ Հատուկ ծառայությունների տեղեկատվության համաձայն՝ քննարկվել են մի քանի հարցեր։
Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից և Արցախի ինքնապաշտպանական բանակի փոխարեն ղարաբաղյան ժողովրդական միլիցիայի ստեղծումը, Լաչինի միջանցքի հանձնումը և խաղաղության պայմանագրի հիմնական թեզերը Բրյուսելում բարձր մակարդակի նոր հանդիպման նախաշեմին։
Առաջին երկու հարցերի շուրջ լիարժեք ըմբռնում է ձեռք բերվել։ Խաղաղ պայմանագրի ադրբեջանական պլանով հայկական կողմը խնդրել է պատրաստել ոչ թե պայմանագիր , այլ հռչակագիր։ Ինչն, ըստ էության, պայմանագրից ոչնչով չի տարբերվու։ Նիկոլը Հայաստանը վաճառում է գրագետ, մաս-մաս։
Հատուկ ծառայությունները վստահ են, որ Փաշինյանը Ադրբեջանից մեծ գումար է ստանալու ապահով ծերության համար։ Գումարի պահպանման երաշխավորը կլինի Միացյալ Նահանգները։ Հենց դրա համար էլ Հայաստան է ժամանել ԿՀՎ տնօրենը։ Հաջորդ փուլը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերումն է և Հայաստանի և Իրանի սահմաններն ամերիկացիների վերահսկողության տակ վերցնելը։ Ամերիկացիները Փաշինյանի ձեռքերով Ռուսաստանին թողնում են Կասպից ծովով Իրանի հետ կապի միակ ճանապարհը։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը Կասպից ծովում ժամանակակից խոշոր ծովային նավահանգիստ չունի, Իրանի հետ կապը շատ խնդրահարույց է»,- գրել է Գաբրիելյանովը։