«Արմեն Գրիգորյանը երևի հավատում էր, թե իշխանափոխության համար իրական պայքար է գնում»․ Ոսկան Սարգսյան


«Արմեն Գրիգորյանը երևի հավատում էր, թե իշխանափոխության համար իրական պայքար է գնում»․ Ոսկան Սարգսյան
Հուլիս 17 11:42 2022

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ասողներ չկան, որ մի քաղաքականացրեք Արմեն Գրիգորյանի մահը, որովհետև բոլորին պարզ է, որ մահը նրա քաղաքական դիրքորոշման, խիստ, քննադատական ելույթների հետևանքն է։ 2020 թվականին նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան պատճառ չդարձավ, որ Հայաստանում իրենց ընդդիմադիր համարողները փողոց դուրս գան։ Մի քանի տարի առաջ Կողբի զորամասում մեկ այլ զինծառայողի կողմից զենքի հետ անզգույշ վարվելու, մարտական ծառայություն իրականացնելու կանոնները խախտելու հետևանքով զոհվեց ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը։ Նրա հարազատները դժգոհելով՝ զինվորի դին ցանկանում էին տեղափոխել Երևանի կենտրոնական հրապարակ, իշխանությունը լրջորեն վախեցավ դրա հետևանքներից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՊՆ Սեյրան Օհանյանին հաջողվեց ոստիկանական ուժերով Սևանի մոտից նրանց ետ դարձնել։ Եթե Հայաստանում իրական ընդդիմություն լիներ, քաղաքական պատճառով սպանված Արմեն Գրիգորյանի դին, որպես նահատակի, կդներ Ազատության հրապարակում և խաղաղ իշխանափոխության գործին մեծ ընթացք կտար։ Արմեն Գրիգորյանը երևի հավատում էր, թե իշխանափոխության համար իրական պայքար է գնում, և այդ պայքարին ամբողջությամբ տրվելով՝ ասուպի նման բոցավառվեց, զոհաբերվեց»։

 
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան