Արմենին վերջին անգամ բերդում տեսա.Մարկես էր կարդում՝ «100 տարվա մենություն».Խաչատրյան


Արմենին վերջին անգամ բերդում տեսա.Մարկես էր կարդում՝ «100 տարվա մենություն».Խաչատրյան
Հուլիս 15 18:00 2022

Արմենին վերջին անգամ բերդում տեսա: Նոր էին կալանավորել՝ կարանտինի խցում էր: Երբ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի հետ խուց մտանք, Մարկես էր կարդում՝ «100 տարվա մենություն»: Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Դեսից դենից խոսեցինք, երկրի վիճակից, էն գարշահոտ սուբստանցից, որի մեջ հայտվել ենք: Եթե Արեգնազ հետներս չլիներ, իրերն իրենց անվանն ավելի մոտ կկոչեինք:

 

Հրաժեշտ տվեցինք, իրար համբերություն մաղթեցինք, խոստացանք էլի գալ: Հետո իր հետ տեսակցություններն արգելեցին: Իսկ այսօր Արմենին բերդում սպանեցին»,-գրել է նա։