Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 18։30-ի սահմաններում Արցախի պողոտա թիվ 22 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Նազարյանի վաած Hyundai Elantra մակնիշի և 37-ամյա Ռոբերտ Հայրապետյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևոր՝ 27-ամյա Շ. Խ-ն բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մ. Մուրադյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ»,-գրել է կայքը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի