Հունիսի 29-ին, ժամը 12։52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։00-ին, մարվել՝ 14։42-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և մրգի սառնարան։