Հիմա շատ մոդայիկ են maxi զգեստները: Դրանք արդեն կրում են ոչ միայն երեկույթներին, այլ նաև ամեն օր: Maxi զգեստները անչափ նորաձև են և դրանք կարելի է համադրել շատ տարբեր աքսեսուարների և այլ գեղեցիկ հավելումների հետ:
Ահա մի քանի ոճային խորհուրդներ, որոնք ձեզ կօգնեն շատ ավելի գեղեցիկ և նորաձև տեսք ունենալ ձեր maxi զգեստով:
Սպորտային կոշիկների հետ
Ջինսե վերնաշորով
Ջինսե վերնաշորով դուք ավելի թարմ և նորաձև տեսք եք ունենում: Ինչպես նաև այն ձեզ ավելի բարձրահասակ է ցույց տալիս:
Գոտիով
Գոտին անշուշտ ավելի կընդգծի ձեր գեղեցիկ իրանը:
Բարձրակրունկներով
Սա նույնպես ձեզ ավելի բարձրահասակ և գրավիչ կդարձնի:
Կաշվե բաճկոնով
Կաշվե բաճկոնով և maxi զգեստով դուք անչափ նորաձև տեսք կունենաք: Բացի այդ կաշվե բաճկոնը ձեզ թույլ կտա վառ դիմահարդարում ունենալ:
Ծովափային maxi զգեստներ
Սրանք հրաշալի են ամառվա անտանելի շոգի համար:
Ասիմետրիկ զգեստ
Եթե չեք ցանկանում թաքցնել ձեր ոտքերը, ապա ասիմետրիկ զգեստները հենց ձեզ համար են:
Նախշազարդերով զգեստներ
Նախշազարդերը շատ ուրախ և վառ տեսք են տալիս ձեզ: Բացի այդ դրանք շատ յուրահատուկ և ոճային են:
Աքսեսուարներ
Աքսեսուարները կարող են ամբողջովին նոր և հրաշալի տեսք տալ ձեր զգեստին: Ուղղակի պետք է գեղեցիկ համարդրություններ ստեղծել: