Հայ լողորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը


Հայ լողորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Հունիս 14 18:07 2022

Հայաստանը ներկայացնող երկու լողորդներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը, այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ  Արթուր Բարսեղյանը  և Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցեն  ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության ծրագրով  լողի մրցաշարին:

 
 

Բարսեղյանը հունիսի 21-ին կմրցի 100 մ. ազատ լողաոճում: Երկու օր հետո նույն ոճում  իր ունակությունները նա կդրսևորի 50 մետրում, իսկ Մանուչարյանը՝ բատերֆլայում:  Նա հաջորդ օրը նույն ՝ 50 մ.  լողուղյակում կմասնակցի ազատ ոճայինների պայքարին: