Լուռ երգ, որ շարունակում է հնչել․ BBC-ն պատմում է Գյումրիի մասին (լուսանկարներ)


Լուռ երգ, որ շարունակում է հնչել․ BBC-ն պատմում է  Գյումրիի մասին (լուսանկարներ)
Հուլիս 18 17:01 2017

Գյումրիում և Հայաստանի այլ քաղաքներում երկրաշարժից 29 տարի անց շատերը շարունակում են ապրել մետաղյա ժամանակավոր կացարաններում, որոնք տեղի բնակիչները «դոմիկ» են անվանում: Այս մասին գրում է BBC-ն: Կայքը հրապարակել է ամերիկացի հայտնի լուսանկարիչ Օլիվեր Դոյլի լուսանկարները, ով վերջերս եղել է Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում:

«Լուսանկարիչ Օլիվեր Դոյլը շրջել է Գյումրիում, զրուցել է գրեթե 29 տարվա վաղեմության աղետից ամբողջովին ուշքի չեկած քաղաքի բնակիչների հետ»,- գրում է BBC-ն:

Լուսանկարներում պատկերված են տնակների բնակիչները և նրանց կենցաղը: Այդ լուսանկարները պատմում են նաև քաղաքի բնակիչների ճակատագրի մասին 1988 թվականից հետո:

Լուսանկարչի խոսքով՝ Գյումրիում իրեն ամենից շատ ցնցել են ոչ թե կյանքի ծանր պայմանները, այլ դրա բնակիչների մեծահոգությունը և առատաձեռնությունը:

Բարությունը, որը զգացել է Գյումրիում, Դոյլը  անվանել է լուռ երգ, որը շարունակում է հնչել՝ չնայած արտաքին անկարգությանը և երկրին վրա հասած դժվարություններին, -եզրափակում է BBC-ն: