Մարմնամարզիկ Էլլադա Ալավերդյանը Մալթայում կայացած Եվրոպայի փոքր երկրների առաջնութունում հաղթող է ճանաչվել։
Այս մասին հայտնում է Վանաձորի ատլետիկայի մարզադպրոցը, որտեղ սովորում է Էլլադան։
Նա չեմպիոն է դարձել 800 մ վազքատարածությունում։
Մալթայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը Հայաստանի ատլետիկայի հավաքականի կազմում ընդգրկված է 8 տղա և 7 աղջիկ։