Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է


Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է
Հունիս 11 16:20 2022

Transfermarkt-ը թարմացրել է Ա Սերիայում ելույթ ունեցող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը:

 

«Ռոմայի» 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 10 միլիոն եվրոյից դարձել է 8 միլիոն: Մինչ այս տրանսֆերային արժեքի վերջին թարմացումը եղել էր 2021 թվականի դեկտեմբերի 28-ին: Ընդհանուր առմամբ՝ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը, 2017 թվականի հունիսի 28-ից սկսած, միայն անկում է գրանցում: Մխիթարյանն ամենաբարձր տրանսֆերային արժեքն (37 միլիոն եվրո) ունեցել է 2016 թվականի օգոստոսին, երբ Դորտմունդի «Բորուսիայից» 42 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Արժեքի նվազումը հիմնականում պայմանավորված է ֆուտբոլիստի տարիքով:

 

Ավելի վաղ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Մխիթարյանն առաջիկա օրերին կտեղափոխվի Միլանի «Ինտեր»: