Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լեհաստանի Լոձ քաղաք, որտեղ Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի հանդիպումը կանցկացնի Ուկրաինայի թիմի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հավաքականը կհանգրվանի «Վիեննա Հաուս Անդելս Լոձ» հյուրանոցում:
Հավաքականի 28 ֆուտբոլիստները Լոձ են մեկնել Գլազգոյից, որտեղ երկրորդ տուրի խաղում 0։2 հաշվով պարտվել է Շոտլանդիայի թիմին։
Ուկրաինա - Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Հենրի Ավագյան - «Նորավանք»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Հայկ Իշխանյան - ԲԿՄԱ
Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ - «Նոա»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա»
Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Ռուդիկ Մկրտչյան - «Արարատ»
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդգար Մալաքյան - «Արարատ»
Էդգար Բաբայան - «Ռանդերս» (Դանիա)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Սարգիս Ադամյան - «Բրյուգե» (Բելգիա)