Հայաստանի 15 աթլետ Մալթայում կմասնակցի ԵԱ-ին


Հայաստանի 15 աթլետ Մալթայում կմասնակցի ԵԱ-ին
Հունիս 8 12:06 2022

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը 8 մարզիկ և 7 մարզուհի կներկայացնի հունիսի 11-ին Մալթայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանի ղեկավարությամբ թիմում կլինեն հեռացատկորդներ՝ կապանցի Գոռ Բեգլարյանը, երևանցիներ Արտակ Համբարձումյանը,  արագավազորդներ Գայանե Չիլոյանը, Ռազմիկ Մկրտչյանը, մյուսները, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

 

 

Հունիսի 10-ին Մալթայում  Հայաստանի պատվիրակությանը կմիանա նաեւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։  

 

Հունիսի 10-ին Չեռնոգորիա կմեկնի կապանցի Արշամ Սարգսյանի ղեկավարած  թիմը։ Վանաձորցի մարզիչ Գոհար Նազարյանից բացի, խմբում են նաև Երևանի, Գյումրիի,Վանաձորի և Կապանի 6 մարզիկներ: Նրանք կմասնակցեն Բալկանյան երկրների մինչեւ 18 տարեկանների առաջնությանը: