Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորներ, հասարարական գործիչները Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հարգանքի տուրք են մատուցել նախորդ տարի Սասնա Ծռեր զինված խմբավորման անդամների կողմից սպանված երեք ոստիկանների հիշատակին: ՊՊԾ գնդի տարածքում բացվել է հուշակոթող, իսկ դիմացը՝ քաղաքացիները, ոստիկանության աշխատակիցները ծաղիկներ են դրել, եւ մոմեր վառել:
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ մահացած ոստիկանների հարազատները, իսկ իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչները Խորենացի փողոցից երթով շարժվել են դեպի ՊՊԾ գունդ:
Ի դեպ գնդի տարածք լրատվամիջոցների մուտքը արգելված էր: Հիմնական արարողությունից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նույնպես ծաղիկներ է դրել սպանված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողի առաջ: Գասպարյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Armday.am-ը ներկայացնում է ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած միջոցառումը՝ լուսանկարներով: