Հրապարակվել են սուպերմոդել Միրանդա Քերի և աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրոջ առաջին հարսանեկան լուսանկարները (ֆոտոշարք)


Հրապարակվել են սուպերմոդել Միրանդա Քերի և աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրոջ առաջին հարսանեկան լուսանկարները (ֆոտոշարք)
Հուլիս 17 13:11 2017

Հեղինակավոր Vogue ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկի՝ սուպերմոդել Միրանդա Քերի ու Forbes-ի վարկածով՜ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր, Snapchat–ի հիմնադիր-ղեկավար Էվան Շպիգելի գաղտնի պսակադրության առաջին լուսանկարները:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, աստղային ամուսնությունը տեղի էր ունեցել գարնանը՝ Շպիգելի լոսանջելեսյան առանձնատան ետնաբակում: Արարողությանը ներկա էր եղել 45 մարդ: Ամեն ինչ եղել էր շատ զուսպ, բայց ճաշակով:

Աղբյուրը մանրամասնում է, որ 2-րդ պսակադրության համար ավստրալացի սուպերմոդելը կրել է հատուկ իր համար կարված Dior Haute Couture զգեստ:

«Ճիշտն ասած՝ չէի էլ կարող պատկերացնել, որ այսքան գեղեցիկ զգեստ է լինելու»,-ասել է 34-ամյա Քերը:

Նշենք, որ նախկինում մոդելն ամուսնացած է եղել հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումի հետ, որից մեկ որդի ունի: