Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ընթանում են քառորդ եզրափակիչի մենամարտերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային 5-րդն օրը Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչում մրցեց և իր երկրորդ մենամարտն անցկացրեց Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ): Վերջինս մրցեց Բելգիան ներկայացնող Վիկտոր Շելստրաետի հետ և հաղթանակի հասավ 5:0 հաշվով:
Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, Արթուր Հովհաննիսյանը և Բարսեղամ Հարությունյանը: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով բրոնզե մեդալ: