Երեւանում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանն ունի 9 ներկայացուցիչ: Մայիսի 27-ին տեղի կունենան բոլոր քաշային կարգերի քառորդ երզափակիչները: Հայաստանի հավաքականից քառորդ եզրափակիչներում կպայքարեն՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5) Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ): Քառորդ եզրափակիչներում հաղթող բռնցքամարտիկներ կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ:
Ցերեկային մրցահերթում մեկնարկային մենամարտեր կանցկացնեն Բարեղամ Հարությունյանը եւ Արթուր Հովհաննսիյանը:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանի (51 կգ) մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Իսպանիայի ներկայացուցիչ Մարտին Սալվադոր Մոլինան: Բարեղամ Հարությունյանի(48 կգ) մրցակիցը վրացի Սախիլ Ալախվերդովին է:
Երկու բռնցքամարտիկների մենամարտերը կմեկնարկեն 14:00-ին զուգահեռ А եւ B ռինգերում:
Ցերեկային մրցահերթում ռինգ դուրս կգան նաեւ Հովհաննես Բաչկովը, Դավիթ Չալոյանը եւ Համբարձում Հակոբյանը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում կմրցի Չեխիայի ներկայացուցիչ Պյոտր Նովակի հետ:
Մենամարտը տեղի կունենա 15:00-ին B ռինգում:
Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը(+92 կգ) կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի իսպանացի Այուբ Ղադֆա Դրիսիի հետ: Մենամարտը տեղի կունենա 17:00-ից:
Համբարձում Հակոբյանը(80 կգ) մրցակիցը կլինի խորվաթ Լուկա Պլանտիչը: Մենամարտը տեղի կունենա B ռինգում 16:00-ից:
57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Արթուր Բազեյանը կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Բաթուհան Չիտֆչիի հետ: Մենամարտը տեղի կունենա 19:00-ին B ռինգում:
Գուրգեն Մադոյանը(67կգ) կմրցի վրացի Լաշա Գուրուլի հետ, իսկ Ռաֆայել Համբարձումյանի(86 կգ) մրցակիցը բելգիացի Վիկտոր Շչելստրայետն է: Երկու բռնցքամարտիկների մենամարտերը տեղի կունենան А ռինգում հաջորդաբար 19:00-ից հետո:
Հայաստանի ամենավերջին մասնակիցը կլինի 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը B ռինգում կմենամարտի Հունաստանի ներկայացնող Վահան Նանիջանյանի հետ: