Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է տղամարդկանց Եվրոպայի բռնցքամարտի մեծահասակների առաջնության մրցումային երկրորդ օրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոյան շրջափուլում պայքարի մեջ մտավ Հայաստանի ևս մեկներկայացուցիչ Համբարձում Հակոբյանը (80 կգ), ով մրցեց Դմիտրի Կոսկիուգի հետ: Հայբռնցքամարտիկը հաղթեց մրցակցին 5:0 հաշվով:
Մայիսի 24ին` մրցումային երկրորդ օրը Հայաստանն ուներ ևս երկու մարզիկ` Ջանիկ Սահակյանը(54 կգ) և Նարեկ Զախարյանը (71կգ): Երկու մարզիկներն էլ պարտվեցին իրենց մեկնարկայինմենամարտերում:
Մայիսիսի 23-ին` մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականի կազմում առաջինհաղթանակը տոնեց 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը` գերազանցելով լեհ մրցակցին:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելիմարզիկ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ին կսկսվենկիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին: Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքիկենտրոնում՝Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայինֆոնդը կազմում է 260 հազար դոլար: