Հայ նկարիչ Էդգար Արտիսը ծավալուն նկարներ է ստեղծում սննդի, խոհանոցային իրերի և, նույնիսկ, ապակե շշերի կափարիչների օգնությամբ:
Նկարիչը ճանաչում է ձեռք բերել, որպես անհավանական 3D նկարների հեղինակ: Արդեն մի քանի տարի է Արտիսը նկարում է իրատեսական նորաձև էսքիզներ, իսկ նրա Ինստագրամի բաժանորդների թիվը հասել 700 հազարի:
Նկարչի երևակայությունը անսահման է՝ նա ստեղծում է զգեստներ սննդից և ձեռքի տակ ընկնող յուրաքանչյուր իրից:
Արտիսի հավաքածուի մեջ կան արդեն ավելի քան 300 հազար էսքիզներ: Զգեստները երբեք չեն կրկնվում, իսկ նկարը ստեղծելու համար երբեմն մի քանի ժամ է ծախսվում:
Եդգարի խոսքով ամենաբարդ աշխատանքը գունավոր մատիտներից կազմված էսքիզն է: «Ես այնքան էի հոգնել, որ չէի զգում ձեռքերս, սակայն այն արժեր դա»,- նշել է Արտիսը: