Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Մանուկ Դ-ի վարած Opel Vectra մակնիշի և 63-ամյա Սմբատ Մ-ի վարած Opel Astra G մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: