Քաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց


Քաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց
Մայիս 19 20:24 2022

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում մայիսի 19-ին միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացին մետրոպոլիտենի շարժասանդուղքով իջնելիս փորձել է գրպանից հանել բջջային հեռախոսը, սակայն, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է։

 

 Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը դեպքի հետ կապված մանրամասներ է հայտնել` նշելով, որ անմիջապես կանգնեցվել է շարժասանդուղքի աշխատանքը։ Դեպքի մասին հերթապահը տեղեկացրել է մետրոպոլիտենի գնացքային կարգավարին, որն էլ ժամը 10։03 րոպեին կանչել է շտապօգնություն։

 

«Մինչ շտապօգնության ժամանելը՝ մետրոպոլիտենի աշխատակիցների և մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանների օգնությամբ ուղևորին իջեցրել են կառամատույցին, որտեղ էլ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ ժամանած շտապօգնության բրիգադը ուղևորին տեղափոխել է հիվանդանոց»,- Այս մասին հայտարարություն է տարածել Տաթև Խաչատրյանը՝ հավելելով, որ, դեպքի հետ կապված, ուղևորը բողոքներ չունի։

 

Աղբյուր` AntiFake.am