Ստեփանավանում փրկարարները Opel Zafira-ի տակից դուրս են բերել մեքենայի սեփականատիրոջը․ նա մшհшցել է


Ստեփանավանում փրկարարները Opel Zafira-ի տակից դուրս են բերել մեքենայի սեփականատիրոջը․ նա մшհшցել է
Մայիս 16 16:40 2022

Մայիսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմանում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 51 տան դիմաց՝ ավտոմեքենայի տակ, քաղաքացի է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, գրում է shamshyan.com-ը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Ստեփանավանի պարեկները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, հրշեջ փրկարարներն էլ կարողանան քաղաքացուն բերեն ավտոմեքենայի տակից։ 

 
 
 

Ըստ աղբյուրիր՝ Opel Zafira-ի տակից հրշեջ փրկարարները դուրս են բերել Ստեփանավան քաղաքի բնակչին՝ 61-ամյա Լեռնիկ Չատինյանին, ում մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի շտապօգնության բժիշկներին․ նա հիվնդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցույան չգալով, մահացել է։

Նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրը նաև հայտնում է, որ ավտոմեքենան պատկանում է մահացածին, և ինքնաբերաբար նա հայտնվել է իր իսկ ավտոմեքենայի տակ։