Երևանում բախվել են 24-ամյա վարորդների Նիվան ու մոպեդը, վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց


Երևանում բախվել են 24-ամյա վարորդների Նիվան ու մոպեդը, վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
Մայիս 14 18:50 2022

Երեկ՝ մայիսի 13-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում Բաղրամյան պողոտա թիվ 17 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Աբրահամ Դ-ի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան և 24-ամյա Դավիթ Ա-ի վարած մոպեդը։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։