Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրшերթի ենթարկված հղի կինը մшհшցել է. պտղին փրկել եւս չի հшջողվել


Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրшերթի ենթարկված հղի կինը մшհшցել է. պտղին փրկել եւս չի հшջողվել
Ապրիլ 26 19:52 2022

rakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Լեո-Պարոնյան հատվածում կառավարական շարասյունը քաղաքացու է վրաերթի ենթարկել։ Ականատեսներից մեկը մեզ պատմեց, որ ՃՈ-ին պատկանող ասպիտակ «Պրադո» մակնիշի ավտոմեքենան ճանապարհը բացելու նպատակով բոլոր մեքենաներին հրահանգել է աջ ընդունել, իսկ փողոցն անցնող աղջկան հորդորել է արագ անցնել, որովհետեւ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունն է անցնելու։

Ու երբ աղջիկը փորձել է փողոցն անցնել, վարչապետին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկը հարվածել է այդ աղջկան։ Մեզ պատմեցին, որ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ երիտասարդ աղջկան մի քանի մետր այն կողմ է շպրտել, որից հետո առանց օգնություն ցուցաբերելու տվյալ մեքենան նույն արագությամբ հեռացել է։

Վթարի ենթարկված աղջկան առաջին օգնությունը ցուցաբերել են տարածքում աշխատող մարդիկ։ Մեզ նաեւ հայտնեցին, որ վթարի ենթարկված կինը հղի է, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Ավելի ուշ, մեզ նաեւ հայտնեցին, որ վթարի ենթարկված կինը հղի է, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Փրկել չի հաջողվել նաև պտղին: