Ազատ ոճի ընբշամարտի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԿԳՄՍ-ի հայտարարությանը, որով գերատեսչությունը պնդում էր, թե վճարել է ըմբիշներին. «ԿԳՄՍ-ի տված «պարզաբանման» մեջ ներկայացված գումարները մենք ստացել ենք 2020թ. Հարությունյանի և Թամրազյանի առաջարկով՝ կառավարության ընդունած 1468- N որոշման հիման վրա: Այդ որոշման ժամկետը լրացել է 2021թ. դեկտեմբերին, ինչի մասին էլ մենք բարձրաձայնում ենք! Ամո՛թ է»: