Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 40 հազար 100 մարդ, հոսպիտալացվել է վիրուսով վարակված 3 հազար 353 քաղաքացի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանի՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից լրագրողներին հայտնել են, որ մեկ օրում ապաքինվել է 40 հազար 100 մարդ. 6.4 տոկոսով ավելի նախորդ օրվա՝ ապրիլի 8-ի համեմատ:
Իսկ մեկ օրում հոսպիտալացվածների թիվը կազմել է 3 հազար 353, ինչը 7.6 տոկոսով պակաս է նախորդ օրվա համեմատ: