Հայաստանի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» ընդունեց «Ուրարտուին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով: Թիմերը մեկական գոլ փոխանակեցին:
30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մաիլսոն Լիման (Կաբո Վերդե), սակայն արդեն 4 րոպե անց հավասարությունը վերականգնեց «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը:
«Արարատ-Արմենիան» (23 խաղ) 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Փյունիկից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Ուրարտուն» (21 խաղ) 6-րդն է՝ 26 միավոր:
Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 25-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 1:1
Մաիլսոն Լիմա, 30, 11մ - Արթուր Միրանյան, 34