Կառավարությոնը որոշել է փոփոխութուն կատարել 2020 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման մեջ ևՀՀ տարածք մուտք գործող ՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մեկուսացման ժամկետը սահմանել 10 օր՝ նախկին 14 օրվա փոխարեն։
Միաժամանակ սահմանվում է, որ մեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը մեկուսացված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ մեկուսացումից: