ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարձրախոսով ասում են՝ լքեք տարածքը. Կարմիր շուկայի բնակիչն ահազանգում է


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարձրախոսով ասում են՝ լքեք տարածքը. Կարմիր շուկայի բնակիչն ահազանգում է
Մարտ 29 13:27 2022

52-ամյա Վարդիթեր Նահապետյանը 44-օրյա պատերազմի հետեւանքով կորցրել է Մարտունու շրջանի Ջիվանի գյուղում ունեցած առանձնատունը, ապրուստի միջոցները՝ կովերը, խոզերը, հնդակահավերը, հավերը: Այժմ բնակվում է Կարմիր շուկա գյուղում՝ որպես աջակցություն ստացած փայտե տնակում:

Սակայն տիկին Վարդիթերը, մոռանալով իր կորցրածը, ասում է՝ Կարմիր շուկայում էլ հանգիստ չէ. այստեղ էլ ամեն օր մի քանի անգամ լսում է գյուղը լքելու մասին ադրբեջանցիների կողմից բարձրախոսով արված հայտարարությունները:

Ս.Հ., Հ.Հ.

Մանրամասները՝ տեսանյութում