Ռուս խաղաղապահների հրամանատարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ


Ռուս խաղաղապահների հրամանատարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ
Մարտ 22 12:48 2022

Արցախում երեկվանից դադարեցված գազամատակարարումը դեռ չի վերականգնվել. ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 21-ին, Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետեւանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։