Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Դավթյանը դարձել է հենացատկի ոսկե մեդալակիր։