Երեկ գերմանական Համբուրգ քաղաքում մեկնարկել է «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովը (G20), որին մասնակցում են համաշխարհային քաղաքականության գլխավոր դեմքերը:
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ղեկավարների մեծ մասը գագաթնաժողովին է եկել կանանց ու ամուսինների հետ:
Պարբերականն ֆոտոշարքով ներկայացրել է տարբեր երկրների ղեկավարների հայտնի ու անհայտ կողակիցներին՝ նշելով, որ նրանց շարքում իրենց ոճայնությամբ առանձնանում են Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Արգենտինայի առաջին տիկինները՝ Մելանյա Թրամփը, Բրիջիտ Մակրոնն ու Ջուլիանա Ավադան:
Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ամուսինը՝ Ֆիլիպ Մեյը, մի չափս մեծ կոստյումի պատճառով հայտնվել է համացանցի օգտատերերի քննադատության թիրախում: Նրանցից մեկը կատակով գրել է, որ հարուստ լինելը դեռևս չի նշանակում, որ կարող ես պատշաճ կոստյում գնել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ամուսնու հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ամուսնու հետ
ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը
Արգենտինայի նախագահն ու կինը
Ֆրանսիայի նախագահն ու կինը
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն՝ կնոջ հետ
Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը՝ ամուսնու հետ
Մեքսիկայի առաջին տիկինը
Թուրքիայի առաջին տիկինը
Չինաստանի առաջին տիկինը
Հարավային Կորեայի առաջին տիկինը