Ադրբեջանական կողմը Խնուշինակ գյուղի ուղղությամբ կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ. Արցախի ՊՆ


Ադրբեջանական կողմը Խնուշինակ գյուղի ուղղությամբ կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ. Արցախի ՊՆ
Մարտ 9 12:46 2022

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «Մարտի 9-ին` ժամը 14։00-14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան»։