Էթիկետը պարզապես ձևականություն չէ, որը գալիս է դարերի խորքից։ Դրանք նորմեր են, որոնք ստեղծվել են այն նպատակով, որ օտար մարդիկ իրենց հարմարավետ զգան մեր ներկայությամբ։
BlogNews-ը Ձեզ է ներկայացնում 21-րդ դարի էթիկետի պարտադիր կանոններ, որոնց չիմացությունը կարող է անհարմար դրության մեջ դնել Ձեզ։
Ողջունելու ժամանակ
- Անկախ Ձեր դիրքից՝ որևէ տեղ մտնելիս պետք է առաջինը բարևեք։
- Ձեռքսեղմումից առաջ տղամարդը պետք է հանի ձեռնոցը։
- Տաքսի նստելիս առաջինը դուք բարևեք վարորդին։
- Եթե կանգնած մարդը ձեռք է մեկնում նստածին, ապա նստածը պետք է անպայման վեր կենա, նոր սեղմի դիմացինի ձեռքը։
- Պետք է սեղանի վրայով անցկացնել ձեռքը և բարևել որևէ մեկին։
Հյուր գնալիս
- Եթե Ձեզ խնջույքի են հրավիրել, մի հարցրեք, թե, բացի ձեզնից, ով է լինելու այնտեղ։
- Եթե Ձեր տուն հյուրեր են եկել, անջատեք հեռուստացույցը և կտրվեք համակարգչից։
- Սեղանի շուրջ նստելուց հետո պետք է ուտել միայն նրանից հետո, երբ տան տերը կնստի։
- Հյուր գնալիս կամ ընդունելիս մի զրուցեք հեռախոսով ավելի քան 5 րոպե։
Ռեստորանում
- Չի կարելի ուզել հաշիվը, եթե Ձեզ հետ գտնվող մարդը դեռ չի ավարտել ուտելը։
- Չի կարելի սեղանի անձեռոցիկներն օգտագործել քիթ սրբելու համար։
- Չի կարելի մոտենալ Ձեր ծանոթին, եթե նա անծանոթ մարդկանց հետ նստած է ռեստորանում. դա կարելի է անել միայն հրավերից հետո։
- Հյութ լցնելիս առաջինը թարմացրեք դիմացինի գավաթը, իսկ հետո նոր՝ Ձերը։
- Ընդհանուր ափսեից մի ընտրեք լավագույն կտորը. վերցրեք այն կտորը, որն առավել մոտ է Ձեզ։