Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցի երկու զինծառայող է անհետացել


Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցի երկու զինծառայող է անհետացել
Մարտ 5 17:45 2022

Ադրբեջանցի երկու զինծառայող է անհետացել Արցախի օկուպացված տարածքներում։

Մասնավորապես՝ ադրբեջանական բանակի զինծառայողներ Ֆարիդ Աջդար օղլու Մամեդովը և Ասկեր Աբդուլլաև Ֆիրդովսի Մայիս օղլուն մոլորվել են Բերձորի շրջանի օկուպացված տարածքում գտնվող մարտական դիրքից մյուսը տեղափոխվելիս՝ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ։

Ադրբեջանական զինված ուժերից հայտնում են, որ նրանց հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են։