Ֆուտբոլի Լեհաստանի հավաքականը չի խաղա Ռուսաստանի հավաքականի հետ 2022 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքի համար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Սեզար Կուլեշան։ Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի էսկալացիայի հետ կապված»։ Մարտի 24-ին Մոսկվայում փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում պետք է հանդիպեին Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականները։ Շվեդիան և Չեխիան, հետևելով Լեհաստանին, հրաժարվել են մասնակցել Ռուսաստանում կայանալիք խաղերին և խնդրել ՖԻՖԱ-ին ու ՈՒԵՖԱ-ին նոր վայր ընտրել աշխարհի առաջնության խաղերի համար։ |