Երեկ՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 49-ամյա Վաչիկ Ապերյանը Չորաթան բնակավայրում՝ իրեն պատկանող ավտոլվացման կետի հետնամասում գտնվող էլեկտրական հոսանքի վահանակի վրա նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է: Պարզվել է, որ հոսանքահարման հետևանքով Վ. Ապերյանը տեղում մահացել է: Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ֆինանսական մասի պետ: |