Ռուսական РБК-ն կազմել է այն մրցաշարերի ցուցակը, որոնք Ռուսաստանը հնարավոր է չընդունի առաջիկայում։
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ
մարտի 26-29․ Մոսկվա:
Փլեյ-օֆֆ փուլի B խմբում Քաթարի ԱԱ-ի ուղեգրի համար կպայքարեն Ռուսաստանը, Լեհաստանը, Շվեդիան և Չեխիան։ Կիսաեզրափակչում Ռուսաստանը Մոսկվայում կխաղա Լեհաստանի հավաքականի հետ։ Հաղթանակի դեպքում եզրափակիչ հանդիպումը նույնպես կանցկացվի Մոսկվայում։ Բայց Լեհաստանի, Շվեդիայի և Չեխիայի ֆուտբոլային միությունները համատեղ հայտարարություն են տարածել 2022 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆը Մոսկվայում անցկացնելու դեմ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Մոտ ժամանակներս ՖԻՖԱ-ն վերջնականապես որոշում կկայացնի մրցաշարի վերաբերյալ։
Գնդակով հոկեյի Աշխարհի առաջնություն
մարտի 27 – ապրիլի 3․ Սիկտիվկար
Վոլեյբոլի Ազգերի Լիգա
կանանց մրցաշար․ հուլիսի 28 – հունիսի 3․ Ուֆա
տղամարդկանց մրցաշար․ հուլիսի 5–10․ Կեմերովո
Բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնություն
հուլիսի 21-31․ Ուլան-Ուդե
Վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնություն
օգոստոսի 26 – սեպտեմբերի 11․ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կալինինգրադ, Յարոսլավլ, Կազան, Ուֆա, Եկատերինբուրգ, Նովոսիբիրսկ, Կեմերովո և Կրասնոյարսկ
Կյորլինգի Եվրոպայի առաջնություն
նոյեմբերի 19-26․ Պերմ
2023 թվական
Տափօղակով հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնություն
2022թ դեկտեմբերի 26 – 2023թ հունվարի 5․ Օմսկ և Նովոսիբիրսկ
Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնություն
մայիսի 5-21․ Սանկտ Պետերբուրգ
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ
օգոստոս, Կազան
Ամառային Ունիվերսիադա
օգոստոսի 8-19․ Եկատերինբուրգ
Հրաձգության աշխարհի առաջնություն
օգոստոսի 14-31․ Մոսկվա
Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնություն
մայիսի 17-21․ Մոսկվա
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն
սեպտեմբերի 16–24․ Կրասնոյարսկ
ArmSport.am