Elie Saab նորաձևության տան յուրաքանչյուր հավաքածուի ցուցադրությունից հետո լիբանանցի դիզայների շքեղ զգեստները հայտնվում են աստղերի հագին՝ կարմիր գորգի վրա:
elle.ru-ն գրում է, որ բրենդի նոր հավաքածուն այս առումով դժվար թե բացառություն լինի:
Նորաձևության տան նոր կուտյուրային հավաքածուն ներկայացվել է Փարիզում ընթացող Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում: